Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Պրոֆեսիոնալ լինելն էլ փրկություն չէ

Պրոֆեսիոնալ լինելն էլ փրկություն չէ
28.02.2018 | 00:26

Այսօր խորհրդարանը Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին լսեց, հարցեր տվեց, իսկ վաղը կլինի փակ գաղտնի ընտրություն: Նշենք, որ դատական խորհրդի առաջին պաշտոնի համար ընտրության է ներկայացված Գագիկ Հարությունյանը, երկրորդ պաշտոնի համար` Գևորգ Դանիելյանը, նրան հաջորդում են Սերգեյ Մեղրյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ու Հայկ Հովհաննիսյանը։ Ընտրությունից անմիջապես հետո, ընտրվելու դեպքում, նրանք հանդիսավոր երդում կտան։ Իսկ մինչ այդ Ազգային ժողովում բարձրագույն դատական խորհրդի անդամներին միայն «Ելք» խմբակցությունը հարցեր ուղղեց, այն էլ նույն բովանդակությամբ: Քաղաքական սուր հարցադրումներին դատական խորհրդի անդամները չպատասխանեցին, ոչ մի դիրքորոշում չհայտնեցին այսօր խիստ վիճահարույց հարցերի վերաբերյալ, որոնցից մեկն էլ այն էր, թե Հայաստանում քաղբանտարկյալներ երբևէ եղե՞լ են, թե՞ ոչ: Ի դեպ, այս հարցը բոլոր նոր պաշտոնյաներին, նոր կառույցի անդամներին տրվում է, այն դարձել է լակմուսի թուղթ: Որպես կանոն ոչ մեկը չի կարող այդ հարցի տակից պատվով դուրս գալ: Այս հարցով որոշում են նաև, թե տվյալ անձը ինչքանով է իշխանամետ կամ ընդդիմադիր: Դատական խորհրդի անդամները չխախտեցին ավանդույթը, նրանք ևս շրջանցեցին տրված հարցը՝ ամեն մեկը յուրովի:


Սակայն այս խորհրդի դերակատարումը շատ ավելի մեծ է ու կարևոր, և եթե այն ճիշտ իրացնի իրեն վերապահված լիազորությունները, քաղբանտարկյալներ լինել-չլինելու մասին հարցը երբեք ասպարեզ չի գա, մարդիկ հստակ կիմանան` քաղբանտարկյալներ կա՞ն Հայաստանում, թե՞ ոչ: Այդ թվում` գործող ու ապագա պաշտոնյաները: Չնայած այս կառույցը անկախ է և ոչ ոք, անգամ վարչապետը, ըստ սահմանադրության, նրա աշխատանքներին միջամտելու իրավունք չունի, բայց Հայաստանում օրենքն այլ բան է, իրականությունը՝ բոլորովին այլ:


Մինչդեռ խորհրդարանականների փոքր հատվածը քաղաքական շեշտադրումներ արեց, իսկ մեծամասնությունն այնքան գովերգեց ներկայացված թեկնածուներին, որ Գագիկ Հարությունյանը մի պահ նույնիսկ կարմրեց, գովասանքների պակաս չունեցավ նաև կողքին նստած Գևորգ Դանիելյանը: Այս անհատների մասնագիտական և գիտական բարձր ունակություններին ոչ ոք չի կասկածում, խնդիրն այլ է: Այն կառույցներում, որոնք նրանք մինչ այդ աշխատել են, հանրության շրջանում թերահավատության վիթխարի պաշար ունեն: ՍԴ-ի որոշումների առնչությամբ միշտ էլ վերապահումներ եղել են, չնայած Գագիկ Հարությունյանը Հայաստանի ամենապատրաստված ու խելացի իրավաբաններից է, Գևորգ Դանիելյանն էլ որպես արդարադատության նախարար չի կարողացել այդ ոլորտի խնդիրներին արմատական լուծումներ տալ: Այս ամենը հաշվի առնելով էլ դժվար է հավատալ, որ անգամ պրոֆեսիոնալ անդամներից կազմված այս խորհուրդը կարող է լուրջ տեղաշարժ գրանցել դատական ոլորտում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ